Շոու բիզնեսի այն բոլոր ներակայացուցիչներին, ովքեր եբևէ համերգային միջոցառումների են մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, արգելվում է ցանկացած ստեղծագործական գործունեությամբ հանդես գալ Ադրբեջանում: Այս մասին ասված է Հեյդար Ալիևի անվան պալատի վարչակազմի հայտարարության մեջ:
Ադրբեջանի նման արձագանքը հետևեց ռուս երգչուհի Կատյա Լելի` «ԱզերԹաջին» տված հարցազրույցին, որում երգչուհին ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված համերգային ծրագրին: Բացի Լելից, հայտարարության հեղինակները նշում են Նադեժդա Բաբկինային, Սոսո Պավլիաշվիլիին, Իրինա Օտիևային, Ալեքսանդր Պեսկովին և Ալ Բանոյին, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ադրբեջանի բոլոր նախարարություններն ու գերատեսչություններն այսուհետ ուշադիր հետևելու են նման միջոցառումներին և կանխելու են Ղարաբաղում երգիչների ելույթները: