Բրիտանական Լեգատում ինստիտուտը հրապարակել է «Բարգավաճման ցուցիչը» զեկույցը: Համաձայն Լեգատումի` աշխարհում ամենաբարգավաճ երկիրը Նորվեգիան է, նրան հետևում են Դանիան և Ֆինլանդիան:
Լեգատում ինստիտուտը բարգավաճման իր աղյուսակը կազմում է` հաշվի առնելով 8 ցուցանիշ` տնտեսություն, ձեռնարկատիրություն, կառավարման համակարգ, կրթություն, առողջապահության ոլորտ, մարդու անհատական ազատություն և հասարակական կապիտալ:
Ըստ բարգավաճման ցուցիչի` երեք սկանդինավյան երկրներին հետևում են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Կանադան, Շվեյցարիան, Հոլանդիան և Միացյալ Նահանգները:
Ուշագրավ է, որ Հայաստանը, ինչպես նաև հարևան Վրաստանն ու Ադրբեջանը, 110 երկրների ցուցակում չեն ընդգրկվել: Ռուսաստանն այս ցուցակում զբաղեցնում է 63-րդ տեղը, իսկ Թուրքիան 80-րդն է: