ԱՄՆ-ում դեռևս չեն հրապարակվել միջանցիկ խորհրդարանական ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները, իսկ Թուրքիայում արդեն քննարկում են, թե ինչպես կարող է լուծվել Հայոց Ցեղասպանության բանաձևի հարցը Կոնգրեսում:
Նշելով, որ իրավիճակը Միացյալ Նահանգներում փոփոխվել է և Հանրապետական կուսակցությունն ավելի շատ ձայներ է հավաքում, Today’s Zaman-ը մեջբերում է AP գործակալության հոդվածագրի կարծիքն այն մասին, որ ստեղծված իրավիճակում կարող են փոխվել նաև թուրք-ամերիկյան հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ նախկինում, երբ հանրապետականները մեծամասնություն էին կազմում Կոնգրեսում, Հայոց Ցեղասպանության մասին բանաձևն անցնելու գրեթե ոչ մի հնարավորություն չուներ: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում անգամ հանրապետականները կարող են փոխել իրենց դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ:
Հանրապետական Մայք Պենսը, ով լուրջ դերակատարություն ունի կուսակցության քաղաքական ուղեգծի որոշման հարցերում, արդեն հայտարարել է, որ իր կուսկացությունը կարող է չընդդիմանալ Հայոց ցեղասպանության բանաձևին Իսրայելի նկատմամբ Թուրքիայի ունեցած դիրքորոշման պատճառով: