Ճապոնիան Ռուսաստանից հետ է կանչում իր դեսպանին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հարավային Կուրիլներ կատարած այցի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար, քանի որ Տոկիոն այն իր «հյուսիսային տարածքն է» համարում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարար Սեյձի Մաեհարան, գրում է Reuters-ը:
Ճապոնիայի կառավարությունը շարունակում է քննարկել ՌԴ նախագահի` Կուշանիր կղզի կատարած այցի առնչությամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը: Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսիտո Սենգոկուի խոսքով` այդ միջոցները չափազանց զուսպ կլինեն:
Ռուսաստանցի փորձագետները նույնպես այն կարծիքին են, որ Ճապոնիան, ըստ էության, ոչ մի կերպ չի կարող «պատժել» Ռուսաստանին Դմիտրի Մեդվեդևի համարձակ քայլի պատճառով: