Home / Армения / Մահացած թեկնածուն հաղթեց սենատի ընտրություններում

Մահացած թեկնածուն հաղթեց սենատի ընտրություններում

ԱՄՆ-ի սենատի ընտրություններում Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես շրջանի սենատոր ընտրվեց Ջեննի Օրոպեզան, ով իր մահկանացուն կնքեց հոկտեմբերի 20-ին:

Օրոպեզայի օգտին է քվեարկել ընտրողների 54%-ը:

Ջեննի Օպորեզան մահացել է 53 տարեկան հասակում արյունատար անոթների խցանման հետևանքով:
 
Թեև հիվանդության պատճառով նա ստիպված է եղել հաճախ բացակայել սենատի նիստերից, այնուամենայնիվ, դասվում էր ֆավորիտների շարքին: Դեմոկրատական թևին հարող սենատորը վախճանվել է ընտրություններից երկու շաբաթ առաջ, սակայն ընտրաքերթիկներից նրա անունն արդեն հնարավոր չէր հանել: Արդյունքում` ընտրությունների մասնակիցները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, ինչև և արել են:

Հասկանալի պատճառներով տվյալ տարածաշրջանում կանցկացվեն կրկնակի ընտրություններ: