ՀՀ Ոստիկանությունն արձագանքել է այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկելու փաստին:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է.
«Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Երևանի Շ. Ազնավուրի անվան հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արեգ Գևորգյանին (ծնվ. 28.07.1987 թ.), Սարգիս Ղազարյանին (ծնվ. 05.04.1992 թ.), Սարգիս Գևորգյանին (ծնվ. 05.04.1992 թ.) և Վահագն Գևորգյանին (ծնվ. 19.07.1991 թ.), որոնք նշված վայրում չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ՝ պատռելով նրա համազգեստը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»: