Home / Հայաստան / Լրագրողների վրա հարձակում գործելու համար Ռուսաստանում ցմահ բանտարկության կենթարկեն

Լրագրողների վրա հարձակում գործելու համար Ռուսաստանում ցմահ բանտարկության կենթարկեն

Ռուսաստանում պատգամավորներն առաջարկում են ավելի խիստ քրեական պատասխանատվության ենթարկել լրագրողների վրա հարձակում գործած անձանց:

Օրինագիծը պատրաստ է Պետդումայի քննարկմանն առաջադրվելու համար: Համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի 277 հոդվածի բարեփոխումների (հասարակական կամ պետական գործչի կյանքի հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ)` ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները կհավասարեցվեն  հասարակական և պետական գործիչների իրավունքներին, որոնց կյանքին սպառնալու դեպքում ներկայումս 12-ից 20 տարի ազատազրկում է սպառնում կամ ցմահ բանտարկություն:

ՌԴ քրեական օրենսգրքի բարեփոխման հեղինակ Բորիս Ռեզնիկի խոսքով` վերջին ժամանակաշրջանում լրագրողների վրա իրականացվող հարձակումները հաճախակի են դարձել, մինչդեռ «նրանք հասարակական կարևոր աշխատանք են կատարում»: Ռեզնիկի կարծիքով` համապատասխան բարեփոխումները հնարավորություն կտան լրագրողներին առավել պաշտպանված զգալ, հաղորդում է РБК-ն:

Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի ծեծից հետո նման հայտարարություններով հանդեսել են եկել Հասարակական պալատի ու լրագրողական միավորումների ներկայացուցիչները: