Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը Միխաիլ Տալի անվան հուշամրցաշարի 6-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ:
Սա Լևոն Արոնյանի 3-րդ անըդնմեջ ոչ-ոքին էր Մոսկվայում: Մինչ այս տուրը Արոնյանը կես միավորով առաջ էր անցել 5 շախմատիստից` զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Տուրի մյուս պարտիաներն առայժմ շարունակվում են: