Home / Армения / «Հայկական ժամանակ». Ազատության հրապարակի առևտրականներին խնդրում են չգնալ

«Հայկական ժամանակ». Ազատության հրապարակի առևտրականներին խնդրում են չգնալ

Երևանի քաղաքապետարանից Ազատության հրապարակում առևտուր իրականացնող քաղաքացիներին խնդրել են ևս մեկ շաբաթ այնտեղ աշխատել, մինչև տեսնեն ինչ է լինում, գրում է օրաթերթը:

Այդ մասին երեկ մեր թղթակցին հայտնել են առևտրականները: Թե կոնկրետ ով է խնդրել, նրանք դժվարացել են ասել: Քաղաքապետարանը Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքներն արգելելու պատրվակ ստեղծելու համար վերջին ամիսներին զանազան միջոցառումներ է հորինում, որոնց շարքում է «Վերնիսաժում» առևտուր իրականացնող որոշ քաղաքացիների տեղափոխումը Օպերայի տարածք: Վերջերս առևտրականները մեր թղթակցին պատմել էին, թե իրենց ասել են, որ մինչև նոյեմբերի 10-ն են այնտեղ աշխատելու, քանի որ դրանից հետո Ազատության հրապարակում սկսվելու են «Ոսկե աշուն» միջոցառման փորձերը: Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Թումանյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ փորձերի ժամանակացույցը դեռ հայտնի չէ: