Հասարակածային Գվինեայի ֆուտբոլի կանանց հավաքականի երկու անդամները լրագրողների ուշադրության կենտրոնում են հայտնվել: Կասկածներ կան, թե քույրերն իրականում տղամարդիկ են, գրում է Newsru.ua կայքը:
Սալիմաթա և Բիլիգույսի Սիմփորե քույրերի կառուցվածքն և ֆուտբոլային գերազանց հմտությունները, որոնք շատ են տարբերվում մյուս խաղացողների տվյալներից, մի շարք ականատեսների տարակուսանքի մեջ են գցել: Նրանք սկսել են կասկածել, թե ֆուտբոլիստներն իրականում քույրեր են, թե եղբայրներ:
«Եթե հանձնաժողովը բացահայտի, որ նրանք եղբայրներ են, ապա սա աֆրիկյան ֆուտբոլի համար իսկական խայտառակություն կլինի»,- ասել է Նիգերիայի հավաքականի մարզիչը:
Նշենք նաև, որ վերջերս նմանատիպ սկանդալ էր բռնկվել թեթև ատլետիկայի մարզուհի Կաստեր Սեմենյայի շուրջ, ով գենդերային տեստ էր հանձնել` իգական սեռին իր պատկանելիությունն ապացուցելու համար: