Home / Армения / Հանրապետության հրապարակում ակցիա կանցկացնեն` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Հանրապետության հրապարակում ակցիա կանցկացնեն` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Հայաստանցի լրագրողները նոր ակցիա են անցկացնելու` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:

Նոյեմբերի 16-ին Երևանի կենտրոնում` Սարյանի արձանի մոտ, երկու տասնյակ լրատվամիջոցներ հայտարարությամբ էին հանդես եկել, որում իշխանություններին կոչ էին արել ապահովել Փաշինյանի կյանքի անձեռնմխելիությունը և անվտանգությունը:

Ակցիայից երկու օր անց տեղի ունեցած վերոնշյալ լրատվամիջոցների ղեկավարների մամուլի ասուլիսի ընթացքում առաջարկ էր եղել նոր ակցիա անցկացնել, այս անգամ` բոլոր ցանկացող լրագրողների մասնակցությամբ:

Տվյալ նախաձեռնությունը կյանքի կկոչվի վաղը, ժամը 13:00-ին` Հանրապետության հրապարակում: