Home / Армения / Հայազգի տնտեսագետը հայտնվել է աշխարհի 100 ինտելեկտուալների ցանկում

Հայազգի տնտեսագետը հայտնվել է աշխարհի 100 ինտելեկտուալների ցանկում

Ամերիկյան հայտնի Foreign Policy ամսագրի կողմից ներկայացրած համաշխարհային ինտելեկտուալների 100 հոգանոց ցուցակի մեջ է հայտնվել ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն, ով ներկայումս դասախոսում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

Թուրքական մամուլը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Foreign Policy-ի ցուցակում 2 Թուրքիայի քաղաքացի կա՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն, գրում է News.am-ը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի  տնտեսագիտության պրոֆեսոր, հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել էր Թուրքիա։

Milliyet-ի հետ հարցազրույցում Տարոն Աջեմօղլուն նշել էր, թե երբեք Դավութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախոսով է հետը խոսել։ «Հուսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ և նրա հետ մոտիկից կծանոթանամ»,- նշել էր հայազգի տնտեսագետը:

Տարոն Աջեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։