Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեկ Հելսինկիում պարտվեց բրիտանացի Կառլ Ֆրոչին: Չնայած մենամարտից առաջ Աբրահամը նշել էր, որ ռինգ է դուրս գալիս միայն հաղթելու համար, այս անգամ նա չկարողացավ իրեն բնորոշ ոճով անցկացնել մրցամարտը: Արթուր բավական պասիվ էր, իսկ Ֆրոչը հավատարիմ մնաց իր կեղծանվանը՝ Կոբրա: Նա ճկուն պաշտպանություն էր կառուցել և գրոհելու առիթը չէր կորցնում: Այս մարտավարությունը հաջողություն բերեց բրիտանացուն, իսկ Աբրահամը այդպես էլ չկարողացավ լուրջ հայտ ներկայացնել հաղթանակն ապահովելու համար:
Մենամարտից հետո մրցավարները բոլոր 12 ռաունդներում միավորներով հաղթանակ շնորհեցին Ֆրոչին, ով նվաճեց WBC վարկածով աշխարհի չեմպինի կոչում:
Սա Արթուր Աբրահամի կարիերայում երկրորդ պարտությունն էր: