«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու և նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն են արել Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահներ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
««Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները մտահոգություն են հարուցում: Արդյո±ք այդ ամենը չի վկայում այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը:
Ավելին` հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդպիսի վերաբերմունքի ուղղորդվածության և լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության և միջազգային նորմերի և կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի և արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից, կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե` ոչ, միջնորդում ենք ՀՀ իշխանություններին, անկողմնակալ մոտեցում ցուցաբերել այս հարցում:
Լևոն Անանյան` Հայաստանի գրողների միության նախագահ
Հակոբ Ղազանչյան` Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ
Մկրտիչ Մինասյան` Հայաստանի ճարտարապետների միության նախագահ