Home / Армения / Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալ ազատ արձակվեց (թարմացված)

Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալ ազատ արձակվեց (թարմացված)

«Դատապարտյալների հիվանդանոց ՔՀԿ»-ից րոպեներ առաջ ազատ արձակվեց քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանը: Վերջինս ձերբակալվել էր 2008 թվականի ապրիլի 17-ին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման` 225 հոդվածի 1 մասի հատկանիշներով (Զանգավածային անկարգություններ կազմակերպելը):

Գաբրիելյանը ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ազգականն է:
Նա այսօր ներկայացվել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման:

«Կարևորը մարդ ենք մնացել», – բանտային հիվանդանոցից դուրս գալով` ասել է Գաբրիել Գաբրիելյանը:

«Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Վարդան Հարությունյանն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ քաղբանտարկյալներից որևէ մեկի դեպքում ներման դիմում գրելու մասին խոսք լինել չի կարող:

«Նրանք ազատվելու են իշխանությունների համար ընդունելի տարբերակով, մեր քաղբանտարկյալների համար էլ պատվավոր տարբերակով», – ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն առաջին հերթին հանրության ճնշումների ազդեցության արդյունք է, ինչպես նաև` միջազգային ճնշումների:

«Այդ երկուսի ճնշումների արդյունքում իշխանություններն արդեն դիմանալ չեն կարողանում, և պարտավորություն են ստանձնել բաց թողնել քաղբանտարկյալներին: Նրանք համաձարկություն չունեն բոլորին բաց թողնելու և փորձում են պայմանական վաղաժամկետով հարց լուծել», – ասել է Հարությունյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`  http://www.epress.am/FVideo.aspx?vdid=120