Home / Armenia / Հայաստանը միացավ Պետական ԱՀԿ Պետակական գնումների համաձայնագրի

Հայաստանը միացավ Պետական ԱՀԿ Պետակական գնումների համաձայնագրի

Այսօր շվեյցարական Ժնևում տեղի է ունեցել Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Պետական Գնումների Կոմիտեի պաշտոնական նիստը:

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, նիստը նվիրված էր ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցին:  ԱՀԿ Պետական Գնումների կոմիտեն միաձայն որոշում է ընդունել Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:

Նշենք, որ 2003 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում ՀՀ-ը ստանձնել է ԱՀԿ Պետական գնումների մասին համաձայնագրին անդամակցելու պարտավորություն: Համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցը ամրագրված է նաև ԵՄ-Հայաստան Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների նախապատրաստական գործընթացում: Համաձայնագրին անդամակցության գործընթացը սկսվել է 2009 թվականին և ավարտվել այսօր Ժնևում: