Դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևանի օդանավակայանով, տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ:
Օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի հսկիչ-անցագրային կետով փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության կազմակերպիչը, որի մոտ հայտնաբերվել է նույնատիպ թմրամիջոց:
«Զվարթնոց» օդանավակայանում և «Մեղրի» հսկիչ-անցագրային կետում առգրավվել է 3կգ 680գրամ ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը: