Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում ազգայնամոլ երիտասարդների մեծ խումբ այսօր երթով անցել է քաղաքի փողոցներով` հարձակվելով կովկասցիների կամ ասիացիների արտաքինով «ոչ ռուսների» վրա: Այնուհետև երիտասարդները հավաքվել են կայարանի հարակից հրապարակում` վանկարկելով ազգայնական կարգախոսներ, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Վերջինիս խոսքով` իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են համոզել հավաքվածներին ցրվել: Դեպի կայարան այս պահին շարժվում են ոստիկանական ուժեր: Տարածքում փակվում են բոլոր խանութները: