Home / Armenia / Լուսակերտի տնօրենը չկատարեց իր հանդիսավոր խոստումը

Լուսակերտի տնօրենը չկատարեց իր հանդիսավոր խոստումը

Այս ամսվա սկզբին Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ամանորի նախաշեմին Լուսակերտի ձվի գինը չի թանկանա: Լրագրողների հարցին, թե արդյոք վերևներից հրամանի դեպքում էլ չի լինի թանկացում, Մանասե Եփրեմյանը կեսկատակ պատասխանել էր, որ իր համար վերևն իր զոքանչն է, իսկ նա նման հրաման չի տա:
Սակայն արդեն մի քանի օր է` խանութներում ձուն վաճառվում է 70-100 դրամի սահմաններում:
Epress.am-ը փորձել է կապվել Մանասե Եփրեմյանի հետ, սակայն ընկերության ներկայացուցիչները մեզ հայտնեցին, որ «այստեղ ոչ ոք իրավասու չէ պատասխանել ձվի գնի բարձրացման համար» և որ Եփրեմյանը Լուսակերտում է, իսկ այնտեղ հեռախոսը չի աշխատում: