Վրացական խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ միայն Ռուսաստանի աջակցության շնորհիվ կարող է լուծվել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը:
Նրա խոսքով` վրացական ներկայիս իշխանությունները Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման և Վրաստանի համար կարևորագույն հարցերի լուծման «շանսեր չունեն»:
Թբիլիսյան «Պալիտրա» ռադիոկայանի ուղիղ եթերում Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում նա «Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հանդեպ թշնամական դիրքորոշում չի ընտրի»: «Ես խելագար չեմ, ինչպես Սահակաշվիլին, ես կարող եմ և պետք է պաշտպանեմ Վրաստանի շահերը»,- ասել է ընդդիմադիր գործիչը: