1 գերի է վերադարձվել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն
Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային.․․
Ղազախստանը նավթամթերք է մատակարարելու Հայաստանին
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի նավթամթերքի հիմնական մատակարարն է․․․»
Space X-ը Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերել հայկական առաջին արբանյակը
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ, կարևոր լուր ունեմ ձեզ փոխանցելու․ 2022 թվականի մայիսի 25-ին Երևանի ժամանակով․․․
Հայաստան-Թուրքիա բանակցությունների «սինխրոնիզացիան»
Մինսկի խմբի «մահվան» մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են
Հայաստանի ղեկավարը մեկնաբանել է Բրյուսելի հանդիպումը
«Ղարաբաղի էթնիկ հայեր»․ Բրյուսելում ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել
10 ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մարդկության 40%-ը
Չափազանց հարուստ ու հզոր մարդիկ օգուտ են քաղում ցավից ու տառապանքից․․․
Կուլտուրական ասիր՝ բան չհասկացա և շաբաթվա այլ լուրերը
- լավ տշում ա ռուսերեն, կարողա՞ լավ չես, ապե, ладимир ладимирович Пю․․․
24-ամյա տղամարդը մեղադրվում է 8-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգության մեջ․ ՔԿ
Տղամարդը կալանավորվել է․․․
Հայաստանում 6 ամսից կանխիկով խաղադրույքներ չեն արվի
6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշվի կամ քարտի միջոցով․․․
2-րդ պատերազմի ժամանակ ծնողներիս հարցեր էի տալիս․ զրույց
- Իմ առաջին ադրբեջանցին, դրանք դեբիլ ազգ են, ռազմատենչ քաղհասարակություն, ցավի կապիտալիզացիա․․․
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Հայտարարությունում չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանագծի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել հանդիպումը: Չկա նաև լուսանկար կամ տեսանյութ: Բրյուսելյան վերջին բանակցությունների ընթացքում որոշվել էր, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը տեղի կունենա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան, Երևանն ու Բաքուն հրապարակել էին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների ղեկավարներն են։
ՌԴ դեսպանատան մոտ արևային ակնոց ու պաշտպանիչ դիմակ կրելը ԱԱԾ-ի համար կասկածելի է
Ոստիկանության աշխատակիցներն ակնհայտորեն ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել․ հեռախոսով լուսանկարել են հավաքի մասնակիցներից․․․