Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Նա իր կողմից հավաքած պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնող խմբի հերթական բացօթյա նիստն է անցկացրել Ազատության հրապարակում: Հանդիպման ժամանակ քննարկվել են նախաձեռնող խմբի հետագա անելիքներն ու գործողությունները: Վարդգես Գասպարին նշել է, որ հանձնաժողովի ձևավավորման և որոշակի կայացման դեպքում իրենք կդիմեն ՀԱԿ-ին մյուս հանձնաժողովների նման աշխատանք իրականացնելու համար: