Ադրբեջանում վաղը երիտասարդ ակտիվիստները պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ: Սոցիալական ցանցերում և Twitter միկրոբլոգում հրապարակվող հաղորդագրությունների համաձայն, այսօրվա հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցներից շատերը չեն ընկրկել, չնայած տասնյակ մարդկանց ձերբակալությունների:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Բաքվում երիտասարդ ակտիվիստների մի քանի խմբեր փողոց են դուրս եկել՝ իշխանությունների դեմ բողոքի ակցիա կազմակերպելով: Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ձերբակալվել է 43 մարդ, որոնցից 20-ը հետագայում ազատ է արձակվել: Բլոգերների տվյալներով ձերբակալվածների թիվն ավելի մեծ է:
Նշենք, որ այսօր ադրբեջանական բուհերի ղեկավար կազմերը ուսանողներին զգուշացրել են, որ վաղվա ընթացքում բացակայածները խստորեն պատժվելու են: Ի պատասխան դրան՝ առավել ակտիվ բլոգերները կոչ են արել ուսանողներին մասնակցել վաղվա բողոքի ակցիային: