Մարտի 31-ին՝ ժամը 05.47-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել`06.28-ին:
Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը՝ իր գույքով:
Հրդեհի հետևանքով կամերային երաժշտության տան 48-ամյա պահակ Տարոն Թորոսյանը ծխահարվել է:
Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ–փրկարարների կողմից Թորոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Թորոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: