Home / Հայաստան / ՀՀ իշխանություններից պահանջում են քինախնդիր չլինել Հացպանյանի հանդեպ

ՀՀ իշխանություններից պահանջում են քինախնդիր չլինել Հացպանյանի հանդեպ

Ֆրանսիայի քաղաքացի, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որ ազատազրկման է դատապարտվել իր ծավալած հրապարակային քաղաքական գործունեության համար՝ դեռևս 2009թ. ամռանը հրապարակված համաներման արդյունքում պետք է ազատ արձակված լիներ: Այս մասին ասված է Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:

«Սակայն ՀՀ իշխանությունները արհեստական ու մտացածին պատճառաբանություններով հրաժարվեցին նրան ազատարձակել: Այն ժամանակ էր արդեն պարզ, որ Հացպանյանի նկատմամբ առանձնահատուկ չարությամբ լցված իշխանությունները ամեն ինչանելու են, որպեսզի նա հնարավորինս երկար մնա ազատազրկման մեջ: Հետագայում էլ առանց հիմնավոր պատճառների մերժեցին նրան պայմանական վաղակետ ազատ արձակել: Պարզ է, որ քաղբանտարկյալն այս վերաբերմունքին արժանանում է իր անկոտրում կամքի ու ցուցաբերած սկզբունքայնության համար», – նշում են հայտարարության հեղինակները:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն նշում է, որ դատապարտում է գործող իշխանությունների քինախնդիր վերաբերմունքը Սարգիս Հացպանյանի և մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ և իր զորակցությունն է հայտնում նրան:

Լուսանկարը` azatutyun.am