Հայ Ազգային Կոնգրեսի` ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ Հայաստանի բուհերի ուսանողությանը կոչ են արել համախմբվել և վերջ դնել երկրում տիրող ամենաթողությանը:
«Ապրիլի 28-ին բոլորս դեպի հանրահավաք` բարձրաձայնելու և ուսանողությամբ նվաճելու այն, ինչը սահմանադրությամբ մեզ է պատկանում», – ասված է Հայոց Համազգային Շարժում կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանի կոչում, որը տեղադրված է կուսակցության պաշտոնական կայքում:
«Այսպես չի կարող շարունակվել: ՀՀ ուսանողությունը պիտի համախմբվի: Պիտի համախմբվի ընդդեմ տգետ և կամազուրկ իշխանավորի, որը արդյունքում նաև հանցագործ է և փորձում է արմատախիլ անել ամեն ազգայինն ու ճշմարիտը: Ուստի եկեք համախմբվենք, և հանցավոր իշխանությունները կընկրկեն մեր միասնականության առաջ, ինչպես եղավ 88-ին:
Եկել է պահի կարևորությունը գիտակցելու և լսելի դարձնելու ուսանողի ձայնը: Մենք և միայն մենք պետք է կերտենք մեր ապագան: Ուսանողը չպետք է լռի, ուսանողի ձայնը յուրօրինակ «Անլռելի Զանգակատուն» է: Եկել է խոսելու, բարձրաձայնելու և պայքարելու ժամանակը», – ասված է ուսանողներին ուղղված կոչում: