Երեկ` ապրիլի 29-ին, ԱԺԶ անդամներ Հարություն Ալպետյանը և Նվարդ Երկանյանը Սայաթ-Նովա- Տերյան փողոցների խաչմեուկին ակցիա են իրականացրել` «Ոչ ասա արվեստին` հանրային տարածքում» վերնագրով:
Նույն օրը «Լափս» շվեյցարացի արվեստագետների խումբը Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող կիսակառույց շենքի վերջին հարկում կազմակերպել են իրենց ցուցհանդեսը` ներկայացնելով իրենց պատկերացումները Երևան քաղաքի տեսքի և շինությունների մասին:
Այս նախագծի գլխավոր նպատակը արտիստական գործունեության համար բաց և մատչելի տարածքների որոնումն է` քաղաքային տարածության հետազոտության միջոցով:
«Նախագծի ընթացքում մենք կփորձենք արվեստային տեսանկյունից ֆունկցիոնալ դարձնել քաղաքը: Ժամանակակից արվեստի ցուցադրությունների իրկանացման համար դա նաև նոր վայրեր գտնելու հնարավորություն է ընձեռում արվեստագետներին և համադրողներին»,- ասել է միջոցառման մասնակիցներից մեկը: