Վերջին տարիներին Մուամար Քադաֆիի անվտանգությունն ապահովող ամազոնուհիները նախկինի պես հավատարիմ են լիբիական Ջամահիրիայի առաջնորդին: Նրանք խոստացել են պաշտպանել Քադաֆիին մինչ վերջին շունչը և հետևում են իրենց երդմանը` չնայած միջազգային կոալիցիայի ռմբակոծումներին:
Daily Star-ին հայտնի է դարձել, որ Քադաֆիի թիկնապահները նրա հետ գտնվում են գաղտնի բունկերում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամազոնուհիները լքել են Լիբիան երկրում խռովությունների մեկնարկից անմիջապես հետո:
Քադաֆիի 40 ամազոնուհիները մշտապես ուղեկցում էին նրան արտասահմանյան ուղևորությունների ընթացքում: Նրանք սովորաբար զինվորական համազգեստ են կրում, օգտվում են բացառապես կարմիր գույնի շրթներկից, հագնում են բարձրակրունկ կոշիկներ և Կալաշնիկով ավտոմատներ են կրում որպես մոդայիկ ատրիբուտ: Ասում են, որ անգամ եղունգներն աղջիկները ներկում են Կալաշնիկովի գույնով:
Բոլոր թիկնապահները կույս են: Նրանք հատուկ ուսում են ստանում, մարտարվեստ են սովորում և տիրապետում են զենքից օգտվելու կանոններին:
Ըստ Քադաֆիի, երիտասարդ, ֆիզիկապես առողջ կույս աղջիկը լավագույն թիկնապահն է: Բացի դա, կանանց շրջապատում են դավադրությունները բացառվում են, քանի որ որևէ մեկը հաստատ բերանից կթռցնի գաղտնիքը, համոզված է Լիբիայի առաջնորդը:
Նշենք, որ 1998 թվականին իսլամիստները հարձակվել էին Քադաֆիի վրա: Աղջիկներից մեկը փակել էր հրամանատարին իր մարմնով և մահացել, իսկ մի քանի այլ աղջիներ վիրավորվել էին: Քադաֆին վստահ է, որ այժմ էլ կանանց գվարդիան մինչև վերջ կպայքարի իր համար: