Facebook սոցիալական ցանցում օրերս խումբ է ստեղծվել, որով օգտատերերը պահանջում են հայտնի ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրայի համերգ կազմակերպել Հայաստանում:
Այս խմբին արդեն միացել են 400 ֆեյսբուքյան օգտատերեր: Նրանք մշակել են գործողությունների ծրագիր, համաձայն որի նախևառաջ նրանք ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում են իմանալ, թե որքան է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են Զեմֆիրային տեսնել Հայաստանում:
«Երկրորդ, մենք ստորագրահավաք կկազմակերպենք, և դրանք կներկայացնենք «Շարմ» հոլդինգին»,- խմբի հեղինակների` Facebook-ում տարածած հատարարության մեջ:
Նրանք համոզված են, որ «Շարմ»-ը կարող է կազմակերպել այդ համերգը:
Խմբի հեղինակները նաև նշում են, որ նամակով կդիմեն հենց Զեմֆիրային` դրան կցելով կազմակերպված ստորագրահավաքի տվյալները: