Ղարաբաղի մոլորված քաղաքացին վերադարձվել է
Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, հայտնում է Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայությունը։