Ձուկը գլխից ա փտում, ասում է Շիրակամուտ գյուղում մեզ հանդիպած միջին տարիքի տղամարդը, երբ մենք հարցնում ենք համայնքների խոշորացման մասին։ Եվ անմիջապես պարզաբանում է․ «Եթե ուզում են խնայողություն անեն, թող վերևների ծախսերը կրճատեն, ոչ թե գյուղապետարանի աշխատողներին կամ դպրոցի դասատուներին կրճատեն ու դրանով փող շահեն»։
Epress.am֊ի խոշորացման մասին նյութը՝ այստեղ