Մոտ 10 ժամ տևած Հայոց համազգային շարժում կուսակցության համագումարի արդյունքում վարչության կազմում որպես վարչության նախագահ վերընտրվել է Արամ Մանուկյանը, տեղակալ՝ Սամվել Աբրահամյանը, քարտուղար՝ Վահագն Հայոցյանը: Նշենք, որ վարչության կազմում ընտրվել է նաև Վանո Սիրադեղյանը: Համագումարի պատվիրակների թիվը 636 էր, որոնցից մասնակցում էին 545-ը: