Home / Video / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողի մայրը պատմում է` ինչու է ցանկանում կյանքին վերջ տալ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինծառայողի մայրը պատմում է` ինչու է ցանկանում կյանքին վերջ տալ

Ապրիլի 5-ից «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող Սուրեն Կիրակոսյանի մայրը` Զվարթ Կիրակոսյանը, այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցանկացել է իրեն նետել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շարասյունի մեքենաներից մեկի տակ: Դեպքի վայրում ներկա ոստիկանները հեռացրել են նրան` թույլ չտալով անել դա:

Միջադեպից հետո Զվարթ Կիրակոսյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նման կերպ ինքը ցանկանում է ուշադրություն գրավել իր որդու խնդրի վրա, ով, Կիրակոսյանի խոսքով, շատ ծանր վիճակում է: