Home / Армения / Ակտիվ խաղերը նպաստում են հիշողության զարգացմանը

Ակտիվ խաղերը նպաստում են հիշողության զարգացմանը

ԱՄՆ-ի Իլինոյս համալսարանի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ակտիվ խաղերը դրական են ազդում ոչ միայն երեխաների ֆիզիկական վիճակի վրա, այլև նպաստում են հիշողության ակտիվացմանը:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 9-10 տարեկան 49 երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեցող երեխաներն ավելի լավ են ընդունում թթվածինը: Նրանք նաև ավելի արդյունավետ են իրականացրել հիշողության հետ կապված թեստերը: Ֆիզիկական վարժությունները նպաստում են նաև ուղեղում հատուկ նյութի ծավալի մեծացմանը, որն էլ օգնում է ակտիվ վիճակում պահել հիշողությունը:

Այսպիսով` ֆիզիկական վարժությունները մեծ ազդեցություն ունեն երեխայի ուղեղի զարգացման հարցում, հաղորդում է compulenta.ru-ն: