Home / Հայաստան / «Ժամանակ». Վարչապետի սիրտը դեղ է ուզում

«Ժամանակ». Վարչապետի սիրտը դեղ է ուզում

Օրաթերթը, հղում կատարելով իշխանական իր աղբյուրների վրա, գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է վերաբաժանում կատարել դեղերի շուկայում:

Շուկան, որ նախկինում բաժանված էր Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի և Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի միջև, և հետագայում այնտեղ դոմինանտ են դարձել Լֆիկ Սամոն, ներկայում նոր ձևափոխումների կենթարկվի: Տիգրան Սարգսյանը, մեր տեղեկություններով, մտմտում է, թե ինչպես անի, որ ինքը ևս դառնա այդ շուկայում ազդեցիկ դիրք ունեցող ներկրողներից մեկը: Մեր տեղեկություներով, Տիգրան Սարգսյանն այդ գործարքը մտադիր է իրականացնել իր ԱԺՄ-ական նախկին գործընկերներից մեկի հետ` Վահան անունով: