Home / Армения / «Հրապարակ». ՕԵԿ-ը փորձում է քաղաքական դեմքերով համալրվել

«Հրապարակ». ՕԵԿ-ը փորձում է քաղաքական դեմքերով համալրվել

«Օրինաց երկիր» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել ոչ միայն բիզնեսմեն-փողատերերով, այլև քաղաքական դեմքերով, գրում է օրաթերթը:

Եվ այդ նպատակով բանակցություններ է սկսել որոշ անձանց հետ: Մասնավորապես, այդ անձանց թվում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որը, ըստ մեր աղբյուրների, երկու անգամ գաղտնի հանդիպում է ունեցել ՕԵԿ ղեկավարության հետ: Վերջին անգամ հանդիպել են 4 օր առաջ` Երևան-Աշտարակ մայրուղու «Շիրակ» ռեստորանում` գիշերը: Հանդիպմանը մասնակցել են Հեղինե Բիշարյանն ու Արծրունի Աղաջանյանը: Սաֆարյանին առաջարկել ե անդամակցել ՕԵԿ-ին` խոստանալաով 2012-ից հետո կամ խմբակցության քարտուղարի կամ որևէ նախարարական աթոռ: Համոզելու ժամանակ, որպես կանոն, օգտագործում են այն փաստարկը, որ 2012-ին «Ժառանգությունը» ԱԺ չի մտնելու, ուստի հիմա ամենահարմար ժամանակն է «Ժառանգության» խորտակվող նավը լքելու համար: