Home / Հայաստան / «Հրապարակ». Որն է Դանիելյանի պաշտոնանկության իրական պատճառը

«Հրապարակ». Որն է Դանիելյանի պաշտոնանկության իրական պատճառը

Թեև արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնազրկման հրամանագրից բավական ժամանակ է անցել, սակայն դրա պատճառ հանդիսացած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել, գրում է օրաթերթը:

Հիշեցնենք, որ նա ծեծել էր իր աշխատակիցներից մեկին, և Գևորգ Դանիելյանն ուշացրել էր նրան պատժելու հրամանը: Երեկ մեզ պատմեցին, թե ինչն է առիթ դարձել, որ Դանիելյանը համարձակվել է չկատարել Սերժ Սարգսյանի հրահանգը: Պարզվում է` Քեթրինի Միհրանը մտել է նախարարի մոտ և խնդրել, որ նա ոչինչ չձեռնարկի, ինքը կփորձի հարցը հարթել: Ապա, չնայած չի կարողացել «հարթել», սակայն նախարարին ասել է, թե` ամեն ինչ նորմալ է: Եվ քանի որ Միհրանը համարվում է նախագահի մարդը, Դանիելյանը հավատացել է վերջինիս խոսքին և հրաման չի տվել: Փաստորեն, ԴԱՀԿ պետը ոչ միայն մարդ է ծեծել, այլև փորձել է խաբել իր վերադասին: