Home / Հայաստան / Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից հետո կրակոցները սահմանին դադարել են

Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից հետո կրակոցները սահմանին դադարել են

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստրախանում կայացած հանդիպումից հետո երկու երկրների սահմանին հրադադար է հաստատվել:

ԱՊԱ-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի ծառայության ղեկավար, փոխգնդապետ Էլդար Սաբիրօղլուն:

Նրա խոսքով` երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմ են պահպանում, այդ իսկ պատճառով մարդկային կորուստներ չկան: Սաբիրօղլուն հայտնել է նաև, որ այս տարի հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ: