Home / Հայաստան / Բահրեյնում ազատ են արձակում քաղբանտարկյալներին

Բահրեյնում ազատ են արձակում քաղբանտարկյալներին

Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան երեքշաբթի որոշում է կայացրել  ազատ արձակալ որոշ քաղբանտարկյալների` ընդառաջ գնալով ընդդիմադիրների պահանջներին: Միապետական ռեժիմը փորձում է բանակցել ցուցարարների հետ` մոտ երկու շաբաթ շարունակվող ցույցերին վերջ դնելու նպատակով:

Թագավորի հրամանագիրը վերաբերում է մի քանի շիա ակտիվիստներին, ովքեր մեղադրվել էին պետության նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեջ:

Դեռևս հստակեցված չէ, թե քանի քաղբանտարկյալ ազատ կարձակվի, ասել է կառավարության խոսնակ Մայսուն Սաբքարը:

Բահրեյնում շիաների ընդդիմության առաջնորդներից մեկը` Աբդուլ Ջալիլի Խալիլը Associated Press-ի հետ զրույցում նշել է, որ քաղբանտարկյալների ազատումը արդեն «դրական քայլ է» և «դրական ժեստ»:

Նշենք, որ Բահրեյնում արդեն երրորդ շաբաթն է շարունակվում են հակակառավարական ցույցերը: