Home / Հայաստան / Պարզել են Գալինա Ստարովոյտովայի սպանության պատվիրատուին

Պարզել են Գալինա Ստարովոյտովայի սպանության պատվիրատուին

Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանությունը կազմակերպած Յուրի Կոլչինը հայտարարել է, որ հանցագործության պատվիրատուն պատգամավոր Միխայիլ Գլուշենկոն է, հաղորդում է Фонтанка.ru-ն:

Նշենք, որ Գլուշենկոն վաղուց էր համարվում Ստարովոյտովայի սպանության հնարավոր պատվիրատուն, սակայն նրա դեմ ոչ մի փաստացի ապացույց չկար: Գլուշենկոյի ծանոթը համարվող Կոլչինը մինչ վերջին ժամանակները կտրականապես ժխտում էր հանցագործության մեջ նախկին պատգամավորի մեղքի վերաբերյալ լուրերը: Սակայն մեկ շաբաթ առաջ սպանության կազմակերպիչը փոխել է իր դիրքորոշումը: Նա հաստատել է, որ պատվիրատուն Գլուշենկոն է:

Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովան սպանվել է 12 տարի առաջ: 2005 թվականին Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարանը հանցագործության կազմակերպիչ Յուրի Կոլչինին 20 տարվա ազատազրկման էր դատապարտել: