Home / Հայաստան / Շարլ Ազնավուրը կբողոքի Ցեղասպանության ժխտման դեմ

Շարլ Ազնավուրը կբողոքի Ցեղասպանության ժխտման դեմ

Շարլ Ազնավուրը հաստատել է, որ մարտի 12-ին ներկա է լինելու Ֆրանսիայի Սենատի առջև անցկացվելիք հանրահավաքին, որի մասնակիցները պահանջելու են վավերացնել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, գրում է «Երկիր» օրաթերթը:

Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակը նշում է, որ Ֆրանսիայի խորհրդանիշը դարձած հանրահայտ երգիչն առաջին անգամ է մասնակցելու բողոքի ու պահանջատիրության նման միջոցառման:

«Ժխտոնականությունն է հարկավոր խոչընդոտել, այլ ոչ թե օրենքին» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքին մասնակցելու են նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ իրավապաշտպաններ Բեռնար-Անրի Լևին և Սերժ Կլարսֆելդը: Միջոցառումը կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը: