Home / Հայաստան / Ներսես Նազարյանին Թամամյանի գործով կանչել են հարցաքննության

Ներսես Նազարյանին Թամամյանի գործով կանչել են հարցաքննության

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի քրեական գործի շրջանակներում Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը որպես վկա երկու օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ինքը` Նազարյանը:

«Վկայի կարգավիճակով ինձ լսել են, ինչ բացատրություն պետք է, ես տվել եմ, իսկ ինչո՞ւ չպետք է տամ բացատրություն»:

Նա հավելել է, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ գործի քննությունը դեռ շարունակվում է, սակայն «միանշանակ» նշել է, որ ինքը` Երևանի ոստիկանության պետը, որևէ առնչություն չունի այդ գործի հետ:

«Ես ձեզ պաշտոնապես ուզում եմ ասել, որ դուք իմանաք: Ես նման դեպքի հետ կապ չեմ կարող ունենալ: Իսկ մեղավորները պետք է պատժվեն, և այս դեպքի շրջանակներում բոլորը հասկացան, որ ոչ մեկին ներում չի լինելու, այդ թվում ես էլ եմ հասկացել, այդ թվում մեր աշխատողներն էլ»,- ասել է ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանի և ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:

Երեկ ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանի գործով դատավարությունը: Նրա նկատմամբ որոշվել է կիրառել 2 ամսվա նախնական կալանք: