Home / Հայաստան / Այսօր Երևանում ֆուտբոլային օր է

Այսօր Երևանում ֆուտբոլային օր է

Մարտի 26-ին կեսօրից Երևանում մեկնարկելու է ֆուտբոլային օրը: Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումից առաջ մի շարք միջոցառումներ են նախատեսված: Ժամը 12:00-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցում ուժերը կչափեն Հայաստանի և Ռուսաստանի 12-ից մինչև 17 տարեկան պատանիների հավաքական թիմերը: 13:00-ին նույն մարզադաշտում մրցելու են երկու թիմերի երկրպագուները:

Ազգային հավաքականների հանդիպումը մեկնարկելու է 19:00-ին Հանրապետական ստադիոնում: Խաղը նաև հեռարձակվելու է մեծ էկրանին, որը տեղադրված է լինելու Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում:

Նշենք, որ երեկ երեկոյան մրցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի թիմերի վետերանները: Խաղն ավարտվել է բարեկամական 4:4 հաշվով:

Epress.am-ը կներկայացնի ֆուտբոլային օրվա մանրամասները, իսկ հանդիպման ընթացքում կպատմի այն ամենի մասին, ինչ կատարվում է ոչ միայն խաղադաշտում, այլ նաև տրիբունաներում: