Home / Հայաստան / «Մեղքը իշխանությունների վիզը». Հայաստանցիներն արաբներից վատը չեն. Ջհանգիրյան

«Մեղքը իշխանությունների վիզը». Հայաստանցիներն արաբներից վատը չեն. Ջհանգիրյան

Երեք տարի է` հայ ժողովուրդը ազգային ազատագրական կամավորական պայքար է մղում Հայաստանի իշխանությունը ռազմական հեղաշրջմամբ զավթած իշխանության դեմ: Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ ազգային ազատագրական շարժումը պակաս կարևոր չէ, քան ժամանակին Արցախի ու Հայաստանի անկախության համար սկիզբ առած ազագային ազատագրական շարժումը:

«Տասնյակ զոհեր ենք տվել այս ճանապարհին, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր հալածվածներ, աշխատանքից, ապրուստից ու ունեցվածքից զրկված հարյուր հազարավոր մարդիկ: Եթե իշխանություններն ականջալուր չեն լինի ժողովրդի ձայնին, կանտեսեն Համաժողովրդական շարժման օրինական պահանջները, հրաժարական չեն տա ու չեն հեռանա` մեղքը իրենց վիզը: Մենք ոչ արաբից ենք վատը, ոչ էլ Մուբարաքից ու Քադաֆիից մեր բռնապետն ա զորեղ: Հայ Ազգային Կոնգրեսը կառաջնորդի ժողովրդական շարժումը իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում: Ժողովուրդն իրավազոր է իրեն վերադարձնել իրենից խլածը: Վստահ եմ, որ անվերապահորեն հավատում եք Համաժողովրդական շարժումը գլխավորող քաղաքական թիմի ազնվությանն ու սկզբունքայնությանը: Այս գործում որքան անթույլատրելի է հապաղումն ու ուշանալը, այդքան վտանագավոր է շտապելը», – ասել է Գագիկ Ջհանգիրյանը: