Home / Հայաստան / «Չեն կարող թքել առաստաղին». Ղարաբաղի խնդրի կարգավորումը անհնարին են համարում

«Չեն կարող թքել առաստաղին». Ղարաբաղի խնդրի կարգավորումը անհնարին են համարում

Այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը անհնարին է, և դա բոլորն են հասկանում: Newcaucasus.com-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի սոցիոլոգ Բորիս Կագարլիցկին:

«Ինչպես Պաղեստինի և Իսրայելի դեպքում: Բոլորը հիանալի գիտեն, որ հարցի արագ լուծման տարբերակ չկա: Սակայն, մյուս կողմից, գոյություն ունի ԱԳ նախարարություն, կա ԱԳ նախարար, կան դիվանագետներ: Դե նրանք էլ հո չե՞ն կարող ընդհանրապես ոչինչ չանել և թքել առաստաղին: Նրանք պետք է որոշակի գործունեություն ցուցաբերեն, հանդիպեն, բանակցություններ վարեն, ինչ-որ նախաձեռնություններ առաջարկեն: Այդ առաջարկներն, իհարկե, չեն ընդունվի, բայց տեսականորեն քննարկումների համար հարթակ կստեղծեն, որի վրա հնարավոր կլինի հետագայում նոր այլընտրանքային տարբերակներ, հետագա փուլեր մշակել:

Եվ, միաժամանակ, սպասել, որ իրավիճակը կարող է ինքն իրեն փոխվել: Այնպես որ, կարծում եմ, որ ոչ ոք, ոչ մի  հակամարտություն չի կարող կարգավորվել, դրանք այդպես էլ կմնան նույն տեղում»,- պարզաբանել է փորձագետը: