Home / Հայաստան / Comedy Club-ի անդամը վթարի է ենթարկվել Մոսկվայում

Comedy Club-ի անդամը վթարի է ենթարկվել Մոսկվայում

Comedy Club-ի հայտնի անդամն իր ջիփով վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում: Տիմուր (Կաշտան) Բատրուտդինովը վթարի է ենթարկվել «Ստոպ բենզին» ավտովազքի ընթացքում Կրեմլի շրջակայքում:

Վթարի պատճառ է դարձել վառելանյութի գների թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ճանապարհը փակած մեքենան:

Ակցիայի ժամանակ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները  կանգնեցրել են «Մազդա-կլուբ»-ի մասնակիցներից մեկին: Պարզաբանումներից հետո մեքենայի տիրոջը տարել են Ներքին գործերի վարչություն: Իսկ մեքենան կանգնած է մնացել է ճանապարհային հատվածում, ինչը խցանման պատճառ է դարձել:

33 համարի տրոլեյբուսը փորձել է շրջանցնել խցանումը. և հենց այդ պահին էլ Բատրուտդինովի Infiniti-ն բախվել է տրոլեյբուսին:

Բարեբախտաբար, ոչ տրոլեյբուսի ուղևորները, ոչ ինքը` դերասանը, չեն տուժել,-հայտնում է Life News-ը:

Բատրուտդինովն անգամ ստիպված չի եղել ոստիկանություն կանչել, ամեն ինչ տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ: