Home / Հայաստան / Իտալացի քաղաքական գործչին հեռացրել են աշխատանքից նորվեգացի մարդասպանին պաշտպանելու համար

Իտալացի քաղաքական գործչին հեռացրել են աշխատանքից նորվեգացի մարդասպանին պաշտպանելու համար

Եվրախորհրդարանում իտալական «Հյուսիսային լիգա» կուսակցության ներկայուցուցիչ Մարիո Բորգեցիոն  3 ամսով հեռացվել է ծառայողական պարտականությունները կատարելուց իր կողմից արված հայտարարության համար: Բորգեցիոն նշել է, որ խրախուսում է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի գաղափարները, հայտնում է Associated Press-ը:
Բերգեցիոն հայտարարել էր, որ Բրեյվիկի գաղափարները արդիական և բավական խելամիտ են, սակայն միաժամանակ դատապարտել էր նրա որդեգրած մեթոդները:

«Հյուսիսային լիգա» կուսակցությունն առանձնանում է փախստականների` հատկապես մահմեդական երկրների ներկայացուցիչների նկատմամբ հնչեցվող սուր հռետորաբանությամբ:

Բորգեցիոն հայտարարել է, որ իր պես է մտածում եվրոպացիների 20%-ը, իսկ դա կազմում է 100 միլիոնից ավել մարդ: «Ամենայն հավանականությամբ, նրանք ցանկացան ինձ սխալ հասկանալ»,- ասել է իտալացի քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Անդերս Բերինգ Բրեյվիկի ահաբեկչական գործողությունների հետևանքով Նորվեգիայում 77 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վնասվածք են ստացել: Ինքը` ահաբեկիչը, իր գործողությունները «սարսափելի, բայց և անհրաժեշտ է» համարում: