Home / Հայաստան / «Արմենիա» առագաստանավը Լիբանանից ուղևորվեց Կիպրոս

«Արմենիա» առագաստանավը Լիբանանից ուղևորվեց Կիպրոս

Օգոստոսի 10-ին  «Արմենիա» առագաստանավը, որը Եգիպտոսից Լիբանան էր ժամանել օգոստոսի 6-ին, պաշտոնապես ավարտելով 2009թ. մայիսի 28-ին սկսած իր շուրջերկրյա նավագնացությունը, ուղևորվեց Կիպրոս:

«Արմենիա» առագաստանավի «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբին ճանապարհում էին  Լիբանանում ՀՀ դեսպան դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, հայկական կառույցների ղեկավարները, համահայկական խաղերի մասնակիցները, հարյուրավոր լիբանանահայեր:

Լիբանանում ՀՀ դեսպանն ու հայոց թեմի առաջնորդը իրենց խոսքում նշեցին, որ առագաստանավը կատարեց իր պատմական առաքելությունը` տարբեր մայրցամաքներում գտնվող մեր հայրենակիցներին փոխանցելով հայ ժողովրդի  հարուստ պատմության խորհրդանիշները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղակատվության վարչությունը: