Home / Հայաստան / Ավիաընկերությունը հետաձգել է չվերթը մկան պատճառով

Ավիաընկերությունը հետաձգել է չվերթը մկան պատճառով

Ստոկհոլմից Չիկագո ուղևորվող ականդինավյան SAS ավիաընկերության ինքնաթիռի` օգոստոսի 16-ին նախատեսված չվերթը հետաձգվել է ինքնաթիռի սրահում հայտնված մկան պատճառով, գրում է The Local-ը:

Airbus А330-ում հայտնված կրծողին նկատել են թռիչքից մի քանի րոպե առաջ, որից հետո ուղևորներին խնդրել են սպասել, մինչ կենդանուն որսալը:

Թռիչքի հետաձգման պաշտոնական պատճառ է դարձել ուղևորների անվտանգությունը, քանի որ մուկը կարող էր կրծել ինքնաթիռի լարերը և այդպիսով շարքից դուրս բերել այն ցանկացած պահի:

Մկան որոնումները շարունակվել են մի քանի ժամ, սակայն ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: «Ցավոք սրտի, մենք չկարողացանք գտնել կրծողին, թեև մեծ ջանքեր գործադրեցինք այդ ուղղությամբ, ինքնաթիռում բազմաթիվ թակարդներ էինք տեղադրել»,- հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Ուղևորներին տեղավորել են Ստոկհոլմի օդանավակայանում, և նրանք դեռ սպասում են, թե երբ իրենց հնարավորություն կտան մեկնել մեկ այլ ինքնաթիռով: