Home / Հայաստան / Մեդվեդևը միլիարդատերերին կուղարկի դպրոց դասավանդելու

Մեդվեդևը միլիարդատերերին կուղարկի դպրոց դասավանդելու

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մտադիր է առաջարկել ռուսաստանյան այն գործարարներին, որոնց կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլարից ավելի, դպրոցներում «կյանքի հաջողության պատմություն» դասավանդել: Այս մասին ՌԴ առաջնորդն ասել է առաջնային ազգային ծրագրերի և ժողովրդագրական քաղաքականության իրականացման հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Կա այսպիսի գաղափար: Ես կկանչեմ խոշոր գործարար շրջանների մեր ներկայացուցիչներին, հիմնականում այն մարդկանց, որոնց կարողությունը սկսվում է, օրինակ, 1 միլիարդից, և կասեմ, որպեսզի սկսեն դպրոցներում դասավանդել»,- Մեդվեդևի խոսքերն է փոխանցում  «РИА Новости»-ն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ իր այդ նախաձեռնությունը աջակցություն կգտնի նաև դպրոցների տնօրենների շրջանում, քանի որ այդ ամենը «կյանքի հաջողության պատմությունն է»: